Սոչիի գագաթնաժողովին ընդառաջ ի՞նչ է ակնկալում Կրեմլը Երեւանից

Սոչիի գագաթնաժողովին ընդառաջ ի՞նչ է ակնկալում Կրեմլը Երեւանից
Այս տարվա մայիսի 14-ին Սոչիում տեղի կունենա ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որին նաեւ մասնակցելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյնաը:



Իր մասնակցությունը այդ գագաթնաժողովին վարչապետ Փաշինյանը հաստատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել մայիսի 8-ին՝ Փաշինյանի վարչապետ ընտրվելու առիթով: ԵԱՏՄ ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Վլադիմիր Լեպյոխինը կարծում է՝ ԵԱՏՄ գագաթնաժողովը հարմար առիթ է Հայաստանի նորընտիր ղեկավարի համար ցույց տալու, որ իր իշխանությունը որեւէ կերպ վտանգներ չի ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների համար:



Այս մասին ռուս փորձագետն ասել է Rusarminfo-ի հետ զրույցի ընթացքում:



Ռուս փորձագետը նշում է, որ ԵԱՏՄգագաթնաժողովի շրջանակներում անշուշտ ՀՀ եւ ՌԴ ղեկավարների կողմից կհնչեն դիվանագիտական էթիկետով սահմանված ելույթներ առ այն, որ կողմերը հետաքրքրված են երկկողմ հարաբերությունների պահպանման եւ ամրապնդման ու խորացման հարցում, սակայն իրականում բոլորն էլ հասկանում են, որ Փաշինյանը հակված է նոր պայմաններ առաջադրելու, եւ հենց սա է ամենից կարեւոր հարցը լինելու Կրեմլի համար հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում:



Լեպյոխինը նաեւ ասել է, որ եթե Փաշինյանն իրոք ցանկություն ունի Ռուսաստանի հետ իր հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու, ապա այնպիսի առաջարկներ կամ պայմաններ պիտի ունենա, որպիսիք Սերժ Սարգսյանը չի ունեցել: