Ես ուրիշ բան չունեմ, մարդիկ․․․

Ես ուրիշ բան չունեմ, մարդիկ․․․
Կնոջ մահից հետո սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի հարցազրույցներից մի հատված եմ հիշում․



«Իմ համերգները պարտավորեցնող են։ Ռուզանը միշտ իմ կողքին է եղել նաև աշխատանքային առումով։ Ինձ ասում էր` որտեղ էլ երգես, պիտի պատվախնդրորեն բեմ բարձրանաս, լավ երգես։ Ես իմ կյանքն ապրել եմ իմ ուզած ձևով, իրեն շատ եմ նեղացրել, և հիմա դա է ինձ ցավեցնում։ Ախր կարող էի չանել այդպիսի բաներ։ Իր հիշատակի առաջ ուզում եմ մաքուր մնալ և անել այն, ինչն իրեն կուրախացներ։ Հոգեպես դա է հանգստացնում ինձ»։



Սա հենց այնպես որպես խոսք մի ընդունեք։ Սա դաս է։ Մի ցավացրեք ձեզ սիրող մարդուն, մի ցավացրեք նրան, ում դուք եք սիրում։



Երբ իր որդու մասին հարցնում են , ասում է․



«Մեր գերդաստանից ես ու ինքն ենք մնացել։ Մենք իրար ունենք։ Ես ունեմ իրեն և իմ ժողովրդին, որը հավատարիմ է եղել ինձ, գնահատում է իմ արած գործը»։ Հպարտանում է՝ Եթե տղայիս հայերեն խոսելիս տեսնեք, կմտածեք՝ երեկ է դուրս եկել Երևանից: Երբ առաջին անգամ դպրոց գնաց, իր ուսուցիչները կարծում էին՝ մենք նոր ենք մեկնել ԱՄՆ:



Մարդու միակ ունեցածը իր որդին ու ժողովուրդն է։ Պատկերացրեք, երբ նրանից երես թեքի որդին ու ժողովուրդը։



ՀԳ Երեկ այնքա՜ն մեծ էր ուրախությունը և ոգևորությունը․ երբ գրում, տարածում էիք, որ ամերիկահայերը բոյկոտել են Հարութի համերգը։ Չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ, թե դրա մեջ քանի տոկոս է ճշմարտությունը, բայց մի բան կասեմ․ ժողովուրդ, տեր կանգնեք ձեր սիրուն։ Իմ ականջներում դեռևս հնչում է արգելված տարիներին նրա երգի բառերը՝ ու՞ր էիր Աստված․․․ Ձայնը։



Մենք քեզ սիրում ենք, Հարութ։







Հասմիկ Բաբաջանյան