Տղամարդը փորձել է նետվել Հաղթանակ կամրջից

Տղամարդը փորձել է նետվել Հաղթանակ կամրջից
Մարտի 5-ին, ժամը 20:37-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:



Կտրվի լրացուցիչ տեղեկություն: