Քադիրովը մեկնաբանել է Լատվիա իր մուտքը արգելելու որոշումը

Քադիրովը մեկնաբանել է Լատվիա իր մուտքը արգելելու որոշումը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը մեկնաբանել է լատվիացի քաղաքական գործիչների` իր և մի շարք այլ ռուսաստանցիների մուտքը Լատվիա արգելելու գործողությունները:



«Դե ինչ, եթե Լատվիան մեզ պատժամիջոցներ է հայտարարում, ապա մենք, որ կրթվել ու դաստիարակվել ենք բոլորովին այլ ավանդույթներով ու արժեքներով, բոլոր լատվիացիներին հրավիրում ենք Չեչնիա: Ես գիտեմ, որ Սեյմը, պատժամիջոցների մասին որոշում ընդունելիս չի առաջնորդվել Լատվիայի ժողովրդի շահերով, այլ ցանկացել է հաճոյանալ «փղին»: Ուրիշ ի՞նչ է մնում անելու Մոսկային»,- Telegram-ի իր էջում գրել է Քադիրովը:



Նա նաև իրոնիայով նշել է, որ Լատվիա այցելելն «իր կյանքի մեծագույն նպատակն է եղել»:



«Օր ու գշեր, աշխատավայրում և տանը երազել եմ Ռիգայում լինելու մասին: Եվ հիմա, երբ հաջողվել է դրա համար 2-3 օր գտնել, սեյմը հայտնում է, որ արգելում է իմ մուտքը Լատվիա: Համարյա հուսահատված եմ, տեղս չեմ գտնում: Ոչ ձիարշավը, ոչ մարզումները և ոչ էլ նույնիսկ երժշտությունը ինձ չեն շեղում այն մտքից, որ չեմ կարող այցելել հարազատ Լատվիա: Մի կողմից էլ մտածում եմ` երախան ինչքան ուզում է, թող շուռումուռ գա, միայն թե լաց չլինի»,- հավելել է Քադիրովը: