Հնդկաստանը շուրջօրյա հետախուզության անօդաչու սարք է փորձարկել

Հնդկաստանը շուրջօրյա հետախուզության անօդաչու սարք է փորձարկել
Հնդկաստանում փորձարկել են Rustom-2 անօդաչու թռչող սարքը, որն ի վիճակի է օդում առաջադրանքներ կատարել մինչև 24 ժամ, РИА Новости-ին հայտնել են ՊՆ ենթակայությամբ գործող Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունում:



«Փորձարկումը տեղի է ունեցել կիրակի, Կարանտակա նահանգում: Բոլոր ցուցանիշները նորմայի մեջ են»,- ասել է գործակալության զրուցակիցը:



Նշվում է, որ Rustom-2-ը նախատեսված է հակառակորդի դիրքերի և տեղաշարժերի մասին շուրջօրյա տեղեկություններ հաղորդելու համար: Այն կառավարվում է ինչպես ավտոմատ համակարգերով, այնպես էլ ձեռքով: Նոր սարքը կարող է բարձրանալ մինչև 6.7 կմ, թռիչքի արագությունը հասնում է 280 կմ/ժ:



Rustom-2-ը կարտադրվի 3 մոդիֆիկացիաներով: