Դաղստանցի պաշտոնյաները կարող են մեկնել արտասահման միայն հատուկ թույլտվությամբ

Դաղստանցի պաշտոնյաները կարող են մեկնել արտասահման միայն հատուկ թույլտվությամբ
Դաղստանցի պաշտոնյաները կարող են մեկնել արտասահման՝ իրենց մեկնումը ռեգիոնի ղեկավարի հետ համաձայնեցնելուց հետո միայն, հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով հանրապետության կառավարությունում իր աղբյուրին:



Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ բոլոր մակարդակների դաղստանցի պատոնյաներին արգելվել է մեկնել հանրապետությունից: Նշվում էր, որ այդ սահմանափակումը կգործի, քանի դեռ Դաղստանում աշխատում է Մոսկվայից նշանակված հակակոռուպցիոն հատուկ հանձնաժողովը:



Հիշեցնենք, որ հյուսիսկովկասյան այդ հանրապետությունում, որը հայտնի է որպես ռուսասական ամենաաղքատ ռեգիոններից մեկը, աշխատում է մոսկվայից ժամանած ուժայինների հատուկ հանձնաժողովը: Այդ ընթացքում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է Դաղստանի կառավարության ղեկավարությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել բյուջետային միջոցների հափշտակության համար: Գումարը կազմում է մոտ 95 միլիոն ռուբլի:



Նախօրեին Մոսկվայի դատարանը ձերբակալված նախկին վարչապետի պաշտոնակատարի, նրա երկու տեղակալների և կրթության նախկին նախարարի նկատմամբ կալանավորման որոշում է կայացրել: