Աստղագուշակ փետրվարի 8-ի համար

Աստղագուշակ փետրվարի 8-ի համար
**Խոյ**. Օրը հարմար է նոր երկարաժամկետ նախագծեր սկսելու համար: Դուք կկարողանաք դյուրությամբ պայմանավորվածություններ ձեռք բերել, արդյունավետ բանակցություններ վարել: Կարող եք նաեւ խոսել այն մարդկանց հետ, որոնցից ինչ որ ակնկալիքներ ունեք: Սիրային ճակատում հնարավոր են անակնկալ զարգացումներ:



**Ցուլ**. Այսօր անհասկանալի համառություն կցուցաբերեք, որպիսին չեք ցուցաբերել երբեք: Նույնիսկ եթե ակնհայտ սխալ եք, կշարունակեք պնդել ձերը: Դա դուր չի գալիս այն մարդկանց, ովքեր աշպատում են ձեր հետ: Հենց ձեր համառությունն էլ կդառնա պատճառ այսօրվա ձեր բախումների: Եղեք ավելի զիջող եւ շրջահայաց:



**Երկվորյակ**.Այսօր ձեզ սպասում են շատ գործեր եւ դուք կկարողանաք օրվա ընթացքում նախատեսված բոլոր անելիքները հասցնել ժամանակին: Փորձեք ամեն ինչին վերաբերվել պատասխանատվությամբ: Լավ ժամանակ է նոր ռոմանտիկ հրապուրանքների համար:



**Խեցգետին**. Այսօր ձեր գործնական հատկությունները կարող են ձեր առաջխաղացման համար նախապայման դառնալ: Միայն թե զգուշավորությամբ մոտեցեք այն բոլոր հարցերին, որոնցից դուք այնքան էլ լավ գլուխ չեք հանում: Զերծ մնացեք ամեն տեսակի բացասական էմոցիաներից: Տաք գլխով ցանկացած ասված խոսք այսօր դուրս կգա ձեր դեմ:



**Առյուծ**. Այս փուլում դուք հնարավոր է օգնության կարիք ունենաք: Հենց ընկերներն ու հարազատներն են, որ այսօր օգնության կհասնեն ձեզ եւ կօգնեն դուրս գալ բարդ իրավիճակներից: Խուսափեք սիրելիի հետ հարաբերություններ պարզելուց:



**Կույս**. Այսօր շրջադարձային իրադարձություններ տեղի չեն ունենա ձեր կյանքում: Առօրեական գործերը առանձնապես շատ ժամանակ չի խլի ձեզանից: Այսօր կարող եք նույնիսկ բարի գործեր կատարել: Այսօր կարեւոր է սեփական առողջությանն ուշադրություն դարձնելը:



**Կշեռք**. Նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցրեք, եթե ցանկանում եք, որ ինչ որ բան ստացվի այսօր ձեր կյանքում: Ձեռքերը ծալած նստելիս ոչինչ չի լինի:Աշխատեք չվիրավորել հարազատներին, քանի որ այսօրվա առաջացած խնդիրները կշարունակվեն երկար:



**Կարիճ**. Այսօր սիրային հարցերում որոշ խնդիրներ կունենաք: Դժվարությամբ լեզու կգտնեք ոչ միայն սիրելիի, այնպես էլ նույնիսկ ընտանիքի անդամների հետ: Վատ տրամադրությունը կնպաստի, որպեսզի ամեն հարցում կոնֆլիկտ սարքեք: Խուսափեք բախումներից:



**Աղեղնավոր**. Այս փուլում կկարողանաք կենտրոնանալ եւ զբաղվել պլանավորած նոր եւ լուրջ գործերով: Այս օրը ավելի հարմար է կարեւոր նախագծերի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար: Կարող եք լուրջ գործեր պլանավորել: Ընտանիքում ամեն բան ընթանում է բնականոն հունով:



**Այծեղջյուր**. Այսօր աշխատավայրում հնարավոր է բազմաթիվ խնդիրներ առաջանան:  Հնարավոր է տհաճ միջադեպերի մեջ ներքաշվեք: Փորձեք մնալ անաչառ եւ ոչ մեկի կողմը չանցնել: Հակառակ պարագայում հնարավոր է որ ղեկավարության զայրույթը հարուցեք:



**Ջրհոս**. Ձեր բոլոր մտքերը սիրելիի հետ հարաբերությունների մասին են: Ինչ որ բանից դժգոհ կմնաք, սակայն չեք շտապի այդ մասին արտահայտվել: Այսօր դուք հակված եք ամեն բան չափազանցնելու, փաստերը խեղաթկուրելու, ուստի եւ լավ կլինի լուրջ գործեր չձեռնարկեք:



**Ձկներ**.  Այսօր դուք անհարմար կզգաք հանդես գալ նորարարություններով: Նույնիսկ այն գաղափարները, որոնք առաջին հայացքից անիրական կարող են թվալ, շուտով կստանան ամուր հիմք: Ուշադիր եղեք մեքենայի ղեկին գտնված ժամանակ: Եթե հնարավոր է այսօր երթեւեկեք հանրային տրանսպորտով: