Ալիեւի իշխանությունը պարզապես ներքին հարցեր է լուծում արտահերթ ընտրություններով. Էլխանա Շահինօղլու

Ալիեւի իշխանությունը պարզապես ներքին հարցեր է լուծում արտահերթ ընտրություններով. Էլխանա Շահինօղլու
Երկուշաբթի օրը` փետրվարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը, որով նախագահական հերթական ընտրությունները ընթացիկ տարվա հոկտեմբերի 17-ից տեղափոխվում էին ապրիլի 11-ին, լուրջ քննարկումների առիթ է տվել փորձագիտական վերլուծական շրջանակներում ողջ հետխորհրդային տարածքի մասշտաբով եւ դեռ ավելին:



Քննարկումները, որքան էլ վախվորած, սակայն տեղի են ունենում նաեւ Բաքվում: Այս պահի դրությամբ մի քանի հիմնական վարկածներ են քննարկվում նաեւ բուն Բաքվում:Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը փորձել է ցրել ինտրիգը, տեղական մամուլի համար արված հայտարարության մեջ նշելով, որ այս տարվա մայիսից սկսած Ադրբեջանում միջազգային եւ տեղական մակարդակի մի քանի կարեւոր միջոցառումներ են տեղի ունենալու, որոնց մեծմասն ընկնում է այս տարվա վերջին եւ հետեւաբար նպատակահարմար չէր այդ ժամանակամիջոցը խտացնել նաեւ նախագահական ընտրություններով: Հասանովը, թերեւս հիշել է, որ Ադրբեջանում ընդունված ավանդույթ է` ընտրություններն անցկացնել աշնանը եւ կրկին հնարավոր հարցերին պատասխանած լինելու համար հավելել է, որ աշխարհում ընդունված է տարվա տարբեր եղանակներին անցկացնել ընտրությունները: Ներքին նպատակահարմարության տեսանկյունից էլ Հասանովն ասել է, թե այդպես ավելի ճիշտ կլինի, քանի որ նախագահը կկարողանա բյուջետային տարին անխաթար տանել առաջ:



Իհարկե, պաշտոնական հայտարարությունը իր հերթին, սակայն, ինչպես նկատել է լրագրող Նիջաթ Հաջիեւը press-unity.com-ի հետ զրույցում, հարցերը շարունակվում են մնալ օդից կախված` քննարկումներն էլ ծավալվել: Հաջիեւը գրում է, որ այս պահի դրությամբ առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել`«Մուսավաթ» կուսակցության նախկին առաջնորդ Իսա Ղամբարը, «Քաղաքացիների եւ զարգացման կուսակցության» առաջնորդ Ալի Ալիեւը եւ «Ադրբեջանի ժողովրդական ճակատի» ղեկավար Միր-Մահմուդ Միրալիօղլուն: Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Էլխանա Շահինօղլուն, օրինակ կարծիք է հայտնել press-unity.com-ի հետ զրույցի ընթացքում, որ Բաքվում ընտրությունների տեղափոխումը կապված է Ռուսաստանում եւ Հայաստանում տեղի ունենալիք ներքաղաքական օրակարգի փոփոխությունների եւ ընտրությունների հետ: «Որեւէ տարբերություն չկա, թե ընտրությունները երբ են` ապրիլին կամ հոկտեմբերին:



Միեւնույնն է որեւէ արմատական փոփոխություններ տեղի չեն ունենալու: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կարիք չկա ամենեւին կապել արտահերթ ընտրությունները, քանի որ գոնե հանրայնացված կերպով կողմերը որեւէ կոնկերտ հանձնառություն չեն ստանձնել: Ավելի շատ սա ներադրբեջանական քաղաքական օրակարգով է պայմանավորված: Երկրի ներսում կառավարությունը փորձում է պահպանել հավասարակշռությունը եւ եթե օրինակ մինչեւ հոկտեմբեր կարող էր ընդդիմությունը լարվածություն ստեղծել, ապա հիմա դա պրակտիկորեն անելն անհնար է, քանի որ ընդդիմությունը անակնկալի է եկել եւ ցայտնոտի մեջ է»,- ասում է քաղաքագետը: Վերջինս հավելել է, որ այս հայտարարության հրապարակումից հետո նույնիսկ մամուլում իրենց պահվածքի մեջ ընդդիմադիրները ցույց տվեցին, որ իրարանցման մեջ են եւ այդ խուճապի պատճառով մի մասը ընդդիմության պարզապես որոշեց բոյկոտել գալիք արտահերթ ընտրությունները:



**Նաջիթ Հաջիեւ, **press-unity.com