Հրաժարական է տվել Կիպրոսի արտգործնախարարը

Հրաժարական է տվել Կիպրոսի արտգործնախարարը
Կիպրոսի արտգործնախարար Յոհանիս Կասուլիդիսը պաշտոնապես հայտարարել է պետական ծառայությունից իր հրաժարականի մասին, հաղորդում է կառավարության տպագրության և տեղեկատվության բյուրոն:



Նախագահական պալատում հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողության կուլիսներում Կասուլիդիսը լրագրողներին ասել է, որ նախօրեին իր հրաժարականի մասին հայտնել է նախագահ Նիկոս Անաստասիադիսին:



«Ես նրան ասացի, և մենք համաձայնեցինք, որ ավարտվում է քաղաքական կյանքում գտնվելու իմ ժամանակը: Ցանկանում եմ գնալ հանգստի: Մենք ջերմորեն շնորհակալություն ենք հայտնել միմյանց՝ 5 տարվա համատեղ աշխատանքի և համագործակցության համար: Ես կցանկանայի պաշտոնապես իմ շնորհակալությունը հայտնել նաև բոլորին»,- ասել է Կասուլիդիսը: