Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է Սիրիայում քրդական կազմակերպությունների 1000 անդամների լիկվիդացման մասին

Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է Սիրիայում քրդական կազմակերպությունների 1000 անդամների լիկվիդացման մասին
Թուրքական զինված ուժերը սիրիական Աֆրինում գործողությունների մեկնարկից ի վեր չեզոքացրել են 999 գրոհայինների, չորեքշաբթի հայտարարել է թուրքական գլխավոր շտաբը:  



«Փետրվարի 7-ին, «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում ոչնչացվել է PYD (քրդական «դենոկրատական միություն»), YPG (քրդական ինքնապաշտպանության ուժեր) կազմակերպությունների և ԻՊ խմբավորման 29 անդամ: Գործողությունների սկզբից չեզաքացվել է 999 ահաբեկիչ»,- ասվում է գլխավոր շտաբի հայտարարության մեջ:



Նշվում է, որ «Թիթենու ճյուղ» գործողությունը շարունակվում է ծրագրված ռեժիմով:



Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիական Արինում քրրդական կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողություն սկսելու մասին: Թուրքական կողմից գործողությանը միաժամանակ մասնակցում են Ռուսաստանի կողմից ահաբեկչական ճանաչված «Սիրիական ազատ բանակ» խմբավորման գրոհայինները: