Բրիտանիայի խորհրդարանից կոչ են արել ԵՄ-ն պաշտպանել Ռուսաստանից և Թրամփի անկանխատեսելի որոշումներից

Բրիտանիայի խորհրդարանից կոչ են արել ԵՄ-ն պաշտպանել Ռուսաստանից և Թրամփի անկանխատեսելի որոշումներից
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի գրադարանը զեկույց է հրապարակել, որով կոչ է արվում ամրապնդել ԵՄ պաշտպանությունը, հաղորդում է RT-ն:



«Ֆրանսիան և Գերմանիան միշտ էլ եղել են ԵՄ պաշտպանական միության ստեղծման գլխավոր կողմնակիցները: Այդ գաղափարն այժմ ավելի ակտուալ է դառնում ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու, Ռուսաստանի ինքնահաստատման ձգտումների և ԵՄ պաշտպանության և անվտանգության խնդիրներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անկանխատեսելի վերաբերմունքի ֆոնին»,- ասվում է զեկույցում:



Նշվում է, որ Եվրոպայում պաշտպանության նոր միության ստեղծման կողմնակիցների հաջորդ քայլը կարող է լինել ԵՄ օպերատիվ գործողությունների անկախ շտաբի ստեղծումը: