Երբ ռուսները մտադրված են միջամտել, ապա դրա համար ուղիներ միշտ էլ գտնում են. Թիլլերսոն

Երբ ռուսները մտադրված են միջամտել, ապա դրա համար ուղիներ միշտ էլ գտնում են. Թիլլերսոն
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ չէ դիմակայել ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտություններին, հայտնում է Fox News-ը:



«Չեմ կարող ասել, որ մենք հիմա ավելի լավ ենք նախապատրաստված դրան, որովհետև ռուսները միշտ ադապտացվում են: Բանն այն է, որ եթե նրանք մտադրված են միջամտել, ապա դրա համար ուղիներ միշտ էլ գտնում են»,- ասել է Թիլլերսոնը՝ Կոլումբիա կատարած այցի ժամանակ:



Պետքարտուղարի խոսքով՝ Ռուսաստանն արդեն իսկ միջամտում է ԱՄՆ գործերին կոնգրեսի առաջիկա ընտրությունների նախաշեմին: Թիլլերսոնը նաև սպառնացել է հետևանքներով, եթե Ռուսաստանը չդադարեցնի միջամտությունը: