Բորսաներում «Վախի ինդեքսը» նոր ռեկորդ է սահմանել

Բորսաներում «Վախի ինդեքսը» նոր ռեկորդ է սահմանել
2011թվականից հետո առաջին անգամ, երբ ամերիկյան արժեթղթերը միանգամից 8%արժեզրկվեցին երկու օրվա ընթացքում, ամերիկյան արժեթղթերը կրկին կտրուկ արժեզրկվել են` հարվածելով խոշոր բանկերին եւ հեջ-ֆոնդերին:Բորսայական փոփոխականության VIXինդեքսը, որը հաշվարկվում է Չիկագոյի բորսայի օպցիոնային բազայի վրա եւ համարվում է այսպես ասած «Վախի ինդեքսը», երեք օրում թռիչքային աճ գրանցեց, հասնելով 263%-ի, այդպիսով նոր ռեկորդ սահմանելով սկսած 2008-09 թթ, իսկ ճգնաժամը կրկին նույն տարեշրջանների համեմատությամբ, առաջին անգամ հասավ 50 նիշի:



Արդյունքում,ներկայումս մոլորակի ֆինանսական կենտրոն Ուոլլ-սթրիտում հարվածի տակ է հայտնվել հիմնական ռազմավարությունը, որը եկամուտներ էր ապահովում վերջին ամիսների ընթացքում, այն է` փոփոխականության անկման վրա այսպես ասած խաղադրույք կատարելը, ինչը զուգահեռաբար բերում էր շուկայի աճին: Artemis Capital Advisers-ի գնահատմամբ, նման գործարքների ընդհանուր ծավալը հասել էր 2 տրիլիոն դոլարի եւ հիմա, երբ փոփոխականության ինդեքսը կրկին աճում է, ներդրողները հսկայական գումարներ կորցնելով, խուճապի մեջ են հայտնվել, ինչպես պատկերավոր կերպով նշումեն Morgan Stanley-ի վերլուծաբանները եւ միայն երկուշաբթի օրը կորուստները ծածկելու համար շուկայից փրկագնվել է 282հազար VIX ֆյուչերս պայմանագիր, ինչը պատմության մեջ համարվում է չգերազանցված ցուցանիշ: Finanz.ru