«Կրեմլի ցուցակի» գործարարներն արդեն զգում են ԱՄՆ զեկույցի ազդեցությունը

«Կրեմլի ցուցակի» գործարարներն արդեն զգում են ԱՄՆ զեկույցի ազդեցությունը
Ռուսաստանցի գործարարներն արդեն նկատում են, որ ԱՄՆ «կրեմլի ցուցակի» հրապարակումից հետո իրենց գուծունեությանն սկսել են ավելի մեծ ուշադրությամբ հետևել, հայտնում է Bloomberg-ը:



Այսպես, ցուցակի մի անանուն գործարար նշել է, որ ավարտին հասցվող իր գործարքներից մեկը կարող է ձախողվել: Մեկ այլ գործարար էլ նշել է, որ ցուցակը հարաված է հասցրել իր հեղինակությանը:



Գործակալության աղբյուրները ընդգծել են, որ զեկույցի հրապարակումից հետո բանկերն սկսել են ավելի մանրազնին հետևել ցուցակում ընդգրկված գործարարների տրանզիտային արժեթղթերին:



Ավելի վաղ Կրեմլը խոստացել էր «կրեմլի ցուցակին» պատասխանել, երբ ժամանակը գա: