Ֆրանսիայում վարորդներին նոր փորձություն է սպասվում

Ֆրանսիայում վարորդներին նոր փորձություն է սպասվում
Ֆրանսիայի իշխանությունները վարորդներին արգելել են օգտվել բջջային հեռախոսից կանգնած ավտոմեքենայում, հաղորդում է The Local-ը:



Արգելքը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ մեքենան կանգնած է ճամփեզրին, և միացված են վթարային լույսերը:



Այսպիսով` Ֆրանսիայում բջջային հեռախոսից օգտվելու համար վարորդներին կարող են տուգանել ցանկացած պահի, բացառությամբ, եթե ավտոմեքենան գտնվում է հատուկ կայանատեղիում կամ հրապարակում` ներառյալ մասնավոր տարածքներ մուտք գործող ճանապարհները:



Եթե վարորդը խախտի նոր կարգը, ապա կտուգանվի 135 եվրոյի չափով և առաջիկա 3 տարվա համար իր վարորդական իրավունքում կվաստակի երեք տուգանային միավոր:



Նոր օրենքը ընդունվել է այն բանից հետո, երբ 2017 թվականին վարորդներից մեկը փորձել է բողոքարկել շրջանաձև երթևեկության հատվածում հեռախոսով խոսելու համար ստացած տուգանքը` պատճառաբանելով, որ ավտոմեքենան եղել է կանգնած` միացված վթարային լույսերով:



Նշվում է, որ օրենքը չի տարածվում բարձրաձայն կապի սարքերից օգտվող վարորդների վրա: