31 տարվա բանտարկության է դատապարտվել Twitter-ում վիրավորական գրառում կատարելու համար

31 տարվա բանտարկության է դատապարտվել Twitter-ում վիրավորական գրառում կատարելու համար
Քուվեյթի քաղաքացի Աբդալլահ աս-Սալեհը ավելի քան 30 տարվա բանտարկության է դատապարտվել այն բանի համար, որ սոցցանցային իր գրառումներում վիրավորել է մի քանի պետությունների, մասնավորապես`Սաուդյան Արաբիային, Բահրեյնին եւ ԱՄԷ-ին: Այս մասին հայտնում է Al Qabas օրաթերթը: Աբդալլահ աս-Սալեհը դեմ է հանդես եկել Twitter-ում եւ YouTube-ում նշված պետությունների Քաթարի հետ հարաբերությունների խզման որոշմանը: Gulf Digital News (GDN)-ի փոխանցմամբ, Աբդալլահ աս-Սալեհը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից, սակայն հարցը դեռեւս չի որոշակիացել, քանի որ Լոնդոնի արձագանքը այս առնչությամբ դեռւեւս չի հնչել: