Սահակաշվիլու կողմնակիցները բողոքի ցույց են անցկացրել Պորոշենկոյի տան մոտ

Սահակաշվիլու կողմնակիցները բողոքի ցույց են անցկացրել Պորոշենկոյի տան մոտ
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, Ուկրաինայի ընդդիմադիր «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլու 70 կողմնակիցներ բողոքի ակցիա են իրականացրել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի տան մոտ: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ազգային ոստիկանության Կիեւի մարզի վարչությունը:



Բողոքի ակցիան ընթացել է Ուկրաինայի նախագահի մերձկիեւյան կեցավայրում: Բողոքի ակցիայի մասին ցուցարարները հայտարարել էին ավելի վաղ` նշելով, որ հրավիրելու են Պորոշենկոյին այցելել Սահակաշվիլու հաջորդ ցույցը: Ըստ ոստիկանական հաղորդման, արտակարգ միջադեպ չի գրանցվել: