ԱՄՆ-ում երկաթուղային վթարից տուժածների թիվը անցել է 100-ից

ԱՄՆ-ում երկաթուղային վթարից տուժածների թիվը անցել է 100-ից
ԱՄՆ Հարավային Կարոլինայի նահանգապետ Հենրի Մակմաստերը հայտարարել է, որ Amtrak ընկերությանը պատկանող ուղեւորատար գնացքի եւ բեռնատար երկաթուղային շարժակազմի բախման հետեւանքով տուժածների թիվը հասել է 116-ի: Զոհվել է երկու մարդ: Այս մասին հայտնում է NBC-ն: Նշվում է, որ տուժածների վիճակը տարբեր է, ոմանք ավելի լուրջ վնասվածքներ են ստացել, ոմանք` թեթեւ: Զոհերը Amtrak-ի երկու աշխատակիցներն են եղել: