Կրկնակի ահաբեկչություն Բենգազիում, կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ

Կրկնակի ահաբեկչություն Բենգազիում, կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ
Կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել Բենգազիում: Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստակայանը: Նախնական տեղեկությունների համաձայն, առնվազն 33 մարդ զոհվել է, եւս 70-ը` վիրավորվել: Ահաբեկչություններից մեկի ժամանակ տուժել է նաեւ լիբիական հակահետախուզության ղեկավար Մահդի Ֆալահը: Ահաբեկչություններն իրականացվել են պայթյունների միջոցով, որոնք տեղի են ունեցել Բենգազիի ամենամեծ մզկիթի հարեւանությամբ 30 րոպե պարբերականությամբ, երկու անգամ: