Մեր դատարանները «ցռան մոզիների» պակաս չունեն․ «Սասնա ծռերի» գործով նիստը հետաձգվեց

Մեր դատարանները «ցռան մոզիների» պակաս չունեն․ «Սասնա ծռերի» գործով նիստը հետաձգվեց
Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում քննվող «Սասնա ծռերի» 11 անդամների գործով դատական նիստը։ Նիստի մեկնարկին ամբաստանյալ Արմեն Բիլյանը հայտարարեց, որ իրենք հրաժարվում են իրենց պաշտպաններից եւ լքում են դատական նիստերի դահլիճը՝ ի աջակցություն դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ գտնվող նույն խմբի անդամներ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի։ Բիլյանի հայտարարությանը միացան մյուս ամբաստանյալները։



Ամբաստանյալ Վարդգես Գեւորգյանը հայտարարեց, որ եթե իր հացադուլավոր ընկերների պահանջը չկատարվի, ապա ինքը եւս հացադուլ կսկի ի պաշտպանություն նրանց:



«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանն էլ դիմլով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին կոչ արեց ավելի լրջորեն մոտենալ իրենց աշխատանքին եւ դորս գալ «ապստամբի» կերպարից․ «Դուք պետք է լրջորեն մոտենաք դատավարությանը, ապստամբի կերպարից դուրս գաք, թե չէ մեր դատարանները այսօր ցռան մոզիների պակաս չունեն»:



Արտուշ Գաբրիելյանը թույլ չտվեց ամբաստանյալներին լքել դատական նիստերի դահլիճը, սակայն, նրանք հեռացան․ դատավորը նրանց նկատմամբ սանկցիա կիրառեց` երկու ժամով հեռացնելով նիստերի դահլիճից:



Դատական նիստը հետաձգվեց: