Սաակաշվիլին առայժմ ցույցեր չի անի

Սաակաշվիլին առայժմ ցույցեր չի անի
Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ, ուկրաինական «Նոր ուժերի շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ առայժմ մտադիր չէ վերսկսել զանգվածային բողոքի ցույցերը Կիեւում:



Այս մասին հայտնում է Украинские новости-ն:



Սաակաշվիլու խոսնակ Տատյանա Բագրանովսկայան էլ իր հերթին պարբերականին մանրամասնել է, որ քանի դեռ չեն ընթացել բանակցությունները ընդդիմադիր մյուս ուժերի հետ, հստակ ժամկետներ այս մասով ասելն անհնար է: