Վարդենյաց լեռնանցքում մեքենաներ են արգելափակվել

Վարդենյաց լեռնանցքում մեքենաներ են արգելափակվել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 10-ին, ժամը 07:57-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել և չեն կարողանում շարունակել ընթացքը։ Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:



Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 35-րդ կմ-ի արգելափակումից դուրս են բերել «Mercedes Vito» մակնիշի առանց պետհամարանիշերի չորս ավտոմեքենա և ավտոբուս: