«Վիժվածք». Սասնա ծռերի գործով նիստը անցնում է լարված մթնոլորտում (տեսանյութ)

«Վիժվածք». Սասնա ծռերի գործով նիստը անցնում է լարված մթնոլորտում (տեսանյութ)
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստը։



Նիստը ընթացավ լարված մթնոլորտում։ Ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված սանկցիան վերացնել։



Նշենք, որ նախորդ նիստին նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հեռացրել էր Արայիկ Խանդոյանին դատական նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար։ Արա Ղարագյոզյանը իր խոսքում նշեց, որ դատախազները իր պաշտպանյալին անվանել են «կենդանի», ինչը դատարանի կողմից չի արձանագրվել։ Նա նաեւ նշեց, որ այսօրվա նիստին ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանին մեղադրող Արամ Արամյանը անվանել է «վիժվածք»։ Այս խոսքից հետո նիստերի դահլիճում լարված մթնոլորտ ստեղծվեց, ներկաները դատախազին անվանեցին «վիժվածք»։



Դատավորի որոշմամբ Արայիկ Խանդոյանը վերադարձվեց դատական նիստերի դահլիճ, ներկաները նրան ծափահարություններով դիմավորեցին։



Մանրամասն՝ տեսանյությում։