Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են Սիրիական կարգավորման հարցը

Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են Սիրիական կարգավորման հարցը
Ռուսաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիական հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունը: Ըստ հաղորդագրության, երկու բարձրաստիճան պաշտոնյաները անդրադարձել են նաեւ Սիրիայի տարածքային ամբողջականության եւ Սոչիում ՄԱԿ հովանու ներքո Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի հրավիրման հարցերին: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն էլ կարեւորել են հակամարտության կարգավորումը ըստ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի եւ նկատել, որ Ժնեւում գործող ընդդիմությանը պետք է ներգրավել առանց նախապայմանների: