Բրազիլիան վենեսուելացի դիվանագետին հայտարարել է «անցանկալի անձ»

Բրազիլիան վենեսուելացի դիվանագետին հայտարարել է «անցանկալի անձ»
Բրազիլիայի իշխանությունները «անցանկալի անձ» են հայտարարել Բրազիլիայում Վենեսուելայի գործերի հավատարմատար Հերարդո Անտոնիո Դելգադո-Մալդոնադոյին: Այս մասին փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը: Նշվում է, որ Բրազիլիայի կողմից նման որոշումը հայելային պատասխանն է վենեսուելական իշխանությունների, որոնք համանման որոշում են կայացրել իրենց մոտ բրազիլական դեսպանի եւ Կանադայի գործերի հավատարմատարի հանդեպ: Վենեսուելան իր քայլը բացատրել է այն հանգամանքով, որ կանադացի դիվանագետը մշտապես խառնվում էր Վենեսուելայի ներքին գործերին, իսկ բրազիլացի դիվանագետը մեծապես տուժել է իբրեւ դիվանագետ, նախկին նախագահ Դալմա Ռուսեֆի պաշտոնանկության պատմության համար: