Ռազմական ուղղաթիռ է վթարվել Օմանում, կա զոհ եւ երկու վիրավոր

Ռազմական ուղղաթիռ է վթարվել Օմանում, կա զոհ եւ երկու վիրավոր
Օմանի ռազմաօդային ուժերին պատկանող NH-90 ուղղաթիռը վթարային հարկադիր վայրէջք է կատարել երկրի հյուսիսում գտնվող ռազմական բազաներից մեկում: Վայրէջքի հետեւանքով զոհվել է շտուրմանը, եւ եւս երկու օդաչու ստացել են մարմնական վնասվածքներ:



ТАСС-ի փոխանցմամբ, ուղղաթիռը հերթական ուսումնավարժական թռիչքն է կատարելիս եղել, երբ պատահել է արտակարգ միջադեպը։ Վթարի պատճառները ճշտվում են: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: