Բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Ռուսաստանի Անդրբայկալյան շրջանի Բադա-Ժիլհեգեն կայարանում բեռնատար գնացքի 16 վագոններ դուրս են եկել ռելսերից: Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը: Միջադեպի հետեւանքով զոհեր եւ տուժածներ չկան, սակայն Մոսկվա-Պեկին երթուղին իրականացնող թիվ №19 գնացքը ստիպված է եղել ավելի երկար ժամանակով կայանված մնալ նույն կայարանում, մինչ արտակարգ պատահարը կվերացվեր: Նշվում է, որ էկոլոգիական սպառնալիք եւս վթարի հետեւանքով չի ստեղծվել: Վթարի պատճառները ճշտվում են: