Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին վթարի հետևանքով մեքենա է կողաշրջվել

Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին վթարի հետևանքով մեքենա է կողաշրջվել
Դեկտեմբերի 3-ին, ժամը 01:03-ին Վեդի-Ուրցաձոր ճանապարհի հատվածի 6-րդ կմ-ին բախվել են «ВАЗ 2106»-ն ու «ВАЗ 21112»-ը, հայտնում է ԱԻՆ լրատվության ծառայությունը։ Բախման արդյունքում «ВАЗ 21112» կողաշրջվել է։ Տուժածները հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը ծանր է գնահատվում։