ՍԱՊԾ-ն նախատոնական և տոնական օրերին կաշխատի հատուկ ռեժիմով

ՍԱՊԾ-ն նախատոնական և տոնական օրերին կաշխատի հատուկ ռեժիմով
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 8-ը կաշխատի հատուկ ռեժիմով՝ նաև շաբաթ, կիրակի և տոնական օրերին, տեղեկացնում է ՍԱՊԾ մամուլի ծալռայությունը:



Տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական ենթահսկման բեռների ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով՝ Ծառայության աշխատակազմի նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման բաժիններում, մարզային և սահմանային հսկիչ բոլոր կետերում այդ ժամանակահատվածում կսահմանվի հերթապահություն:



Ծառայությունը տեղեկացնում է, որ սպասարկման կենտրոնը նույնպես կաշխատի հատուկ ռեժիմով՝ հնարավորինս արագ տնտեսվարողներին ծառայություններ մատուցելու նպատակով: