Իսլամը հնարավոր է պաշտոնական կրոն ճանաչվի Շվեյցարիայում

Իսլամը հնարավոր է պաշտոնական կրոն ճանաչվի Շվեյցարիայում
Շվեյցարիայի Սոցիալ-դեմոկրատկան կուսակցության ղեկավար Քրիստիան Լեւրան հայտարարել է, որ կրկին հանդես է եկել իսլամը Շվեյցարիայի Համադաշնությունում որպես պաշտոնական կրոն ճանաչելու առաջարկով: Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը: «Շվեյցարիայում բնակվում է 400 հազար իսլամադավան, որոնցից 160 հազարը ունեն շվեյցարական քաղաքացիություն: Իսլամը գոյություն ունի մեր երկրում», - Լեւրայի խոսքերն է մեջբերում Sonntags Zeitung պարբերականը, մանրամասնելով, որ ներկայումս Շվեյցարիայում գործում է 240 մզկիթ: Հայտնի է, որ որոշ համայնքներ ունեն արմատական հակումներ: Հրապարակման մեջ նշվում է, որ Լեւրայի որոշ կուսակիցներ նաեւ ձեռնամուխ են եղել իսլամը Շվեյցարիայում պաշտոնական կրոն ճանաչելու գործընթացի ճանապարհային քրատեզի մշակմանը, որը ըստ այս գաղափարի ջատագովների կնվազեցնի գործող իսլամական որոշ համայնքների արմատական հակումները, քանի որ ֆինանսավորումը արդեն լիովին կլինի Շվեյցարիայի տարածքից: