Պուտինը շնորհակալություն է հայտնել Թեհրանի բնակիչներին՝ համբերատարության համար

Պուտինը շնորհակալություն է հայտնել Թեհրանի բնակիչներին՝ համբերատարության համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Թեհրանի բնակիչներին այն համբերատարության համար, որ նրանք ցուցաբերել են քաղաքում Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ավտոշարասյուների տեղաշարժման ժամանակ, հայտնում է РИА Новости-ն:



«Կցանկանայի հայտնել մեր համատեղ աշխատանքից իմ բավարարվածության մասին: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Իրանի ղեկավարությանը հրավերի, իսկ Թեհրանի բնակիչներին՝ համբերատարության համար, որ նրանք ցուցաբերեցին քաղաքով մեր տեղաշարժերի ժամանակ: Մենք տեսանք, թե դա որքան բարդ էր: Հույս ունեմ, որ այսօրվա մեր աշխատանքը իզուր չի անցել»,- ասել է Պուտինը:  



Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Թեհրանում կայացել է Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և տրանսպորտային խնդիրներ: