Վարչապետը կարոտել էր լրագրողներին

Վարչապետը կարոտել էր լրագրողներին

Քիչ առաջ մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի ասուլիսը լրագրողների հետ: Ներս մտնելուն պես վարչապետը նախ իր զգացմունքներն արտահայտեց լրագրողների հանդեպ: «Հասցրել էի կարոտել ձեզ»,-ասաց նա`  նշելով, որ որոշակի զգացմունքներ հասցրել են ձևավորվել իր մոտ այս ընթացքում:



Այնուհետև անցավ հաշվետվության ներկայացմանը: Վարչապետը հերթով թվարկեց, թե որ ոլորտում ինչ աճ է գրանցվել, որ ապրանքատեսակից որքան է ավելացել ներկրումը: Հասնելով ավտոմեքենաների, հագուստի և անգամ լվացքի մեքենայի ներկրման ծավալների աճին` վարչապետն ասաց. «Սա ասում եմ, որ հարցնեք` ինչքանով է լավացել մեր կյանքը, այ դրա համար»:



Կարեն Կարապետյանը, փաստորեն, նկատի ունի այն, որ լվացքի մեքենայի ներկրման 16, կահույքի ներկրման 44 կամ ավտոմեքենաների ներկրման 119 տոկոս աճը ցույց է տալիս, թե որքանով է լավացել մարդկանց կյանքը իր կառավարման օրոք:



Երկարաշունչ հաշվետվությունից հետո նախատեսվում է հարցուպատասխան, որը կներկայացնենք ավելի ուշ:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ