Վարչապետի «տարեդարձն» ու կառավարության մեկամյակը՝ ԱԺ-ում (ֆոտոշարք)

Վարչապետի «տարեդարձն» ու կառավարության մեկամյակը՝ ԱԺ-ում (ֆոտոշարք)

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ 2016-ի սեպտեմբերի 13-ին, Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ 14-րդ վարչապետ։ Այսօր փաստացի Կարեն Կարապետյանի՝ որպես վարչապետ «ծննդյան» տարեդարձն է և նրա ձևավորած կառավարության մեկամյակը։ Եվ այդ «տարեդարձը» վարչապետն ու կառավարությունը «նշեցին» խորհրդարանում։ Մինչ այդ, սակայն, կառավարությունը նախ հրապարակել էր իր մեկամյա գործունեության հաշվետվությունը։ Իսկ արդեն օրվա երկրորդ կեսին գործադիրը ժամանեց Ազգային ժողով՝ խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի։ Ճակատագրի բերումով՝ վարչապետի նշանակման օրը համընկավ ԱԺ վեցերորդ նստաշրջանի առաջին հարցուպատասխանի օրվա հետ։ Սպասվում էր, որ պատգամավորները «կհարձակվեին» վարչապետի և կառավարության անդամների վրա ու նրանցից կպահանջեին իրենց մեկ տարվա աշխատանքի արդյունքները ներկայացնել կամ գոնե թերահավատություն հայտնող հարցադրումներ կհնչեցնեին նրանց ներկայացրած հաշվետվության վերաբերյալ։ Բայց հարցուպատասխանն անցավ շատ խաղաղ և հանդարդտ մթնոլորտում, ընդդիմության երբեմնի «դրայվը» ասես մարել էր։ Վարչապետինը՝ ևս։ Երբեմնի հուժկու շեշտադրումներով և բուռն էնտուզիազմով հարցեր այսօր չհնչեցին, ինչ մեկ տարի առաջ, երբ նոր էր նշանակվել Կարեն Կարապետյանը կամ երբ Հովիկ Աբրրահամյանն էր կառավարության ղեկին։ Ուղիղ կերպով հարց չհնչեց նաև՝ մնալու՞ է կամ ցանկանու՞մ է Կարեն Կարապետյանը մնալ նույն պաշտոնին 2018-ից հետո, թե՞ ոչ։



Կառավարությունն, ի դեպ, ամբողջ կազմով չէր ներկայացել խորհրդարան․ բացակայում էին Էներգետիկայի, մշակույթի նախարարները։ Պատգամավորներից ևս բացականեր կային։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ