Մոսկվայում կամրջի տակ երեք երիտասարդի դի է հայտնաբերվել

Մոսկվայում կամրջի տակ երեք երիտասարդի դի է հայտնաբերվել

Մոսկվայի հարավում կամրջի տակ երեք երիտասարդի դիակ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է lenta.ru-ն: Մահացած երիտասարդները եղել են 1998 թվականի ծնվածներ:



Դիակների հայտնաբերման վայրում եղել է նաեւ բուսական ծագման սեղմված զանգված եւ պոլիէթիլային տուփ փոշիանման նյութով: Ինչպես հայտնում է տեղական լուրերի Москва գործակալությունը, դիակները ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: