Վենեսուելայում բողոքի ակցիաների ժամանակ եւս երկու մարդ է զոհվել

Վենեսուելայում բողոքի ակցիաների ժամանակ եւս երկու մարդ է զոհվել

Եվս երկու մարդ զոհվել է Վենեսուելայում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղի ոստիկանական հաղորդագրությունը:



Ըստ այդմ, Լարա նահանգի Պալեվեսինո նահանգում սպանվել է ազգային գվարդիայի մեկ ներկայացուցիչ, իսկ Անսոատեգի նահանգի Լեչերիա քաղաքում` քսանամյա մի երիտասարդ:



Նշենք, որ այս տարվա ապրիլի սկզբից Վենեսուելայում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց զոհ է գնացել արդեն վաթսուն մարդ: Բողոքի ակցիաների հիմնական պատճառն այն է, որ երկրի գերագույն դատարանը վերապահել է իրեն պառլամենտական լիազորություններ` սահմանափակելով ընդդիմադիր պառլամենտի լիազորությունները: