Սեւանին ձեռք մի տվեք
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդդիմությունը եւ հատկապես «Ծառուկյան դաշինքը» հերթական գրոհը կձեռնարկեն վարչապետ Կարեն Կարապետյանի ուղղությամբ։ Բանն այն է, որ այսօրվա նիստի օրակարգում մի հարց է դրված՝ բավականին աղմուկ բարձրացրած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: Առաջարկվում է 2017 թվականին Սեւանա լճից օրենքով սահմանված 170 մլն․ խմ առավելագույն ջրառից բացի 100 միլիոն լրացուցիչ ջուր բաց թողնել: Որպես հիմնավորում՝ կառավարությունը ներկայացնում է ոռոգման ջրի սակավությունը։ Սակայն հիմնավորումների թվում նշված է նաեւ, որ լրացուցիչ ջրի բացթողնման արդյունքում «Միջազգային էներգետիկ կորպորացիա» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների մոտ առաջանալու են լրացուցիչ գումարներ, որոնք ենթակա են վճարման կառավարության արտաբյուջետային հաշվին: Այսինքն՝ ֆինանսական շահ եւս կա։ Սակայն խոսքը Սեւան-Հրազդան կասկադի մասին է, որը ՀԷՑ-ի սեփականությունն է, որն էլ իր հերթին պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը: Ինչը հիմք է տալիս ընդդիմությանն ու բնապահպաններին հայտարարել, որ Սեւանից լրացուցիչ 100 մլն․ խմ ջուր բաց թողնելու պատճառն իրականում կասկադն է, դրա արտադրած էներգիան եւ ստացած շահույթն ավելացնելը: Օրինագծի գլխադասային հանձնաժողովը ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանի ղեկավարած տարածքային կառավարման եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովն է, ինչը նպաստում է օրինագծի մութ կետերը վեր հանելուն։ Իրավիճակն ավելի կշիկացնի այն, որ նիստին զուգահեռ բնապահպանները նախատեսում են բողոքի ակցիա անել ԱԺ-ի դիմա
Կարծիքներ