ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալը պատրաստ է դառնալ նախագահի «պիտբուլը»

ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալը պատրաստ է դառնալ նախագահի «պիտբուլը»

ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ Սեբաստյան Հորկան Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ պատրաստ է լինել նախագահի «պիտբուլը» և հակահարված տալ ԶԼՄ-ներին, որոնք նյութեր են հրապարակում Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի կապերի մասին: 



Երբ Հորկային հարցրել են, թե ինչու է որոշել պատասխանել ԶԼՄ-ներին, նա ասել է, որ վաղ թե ուշ որևէ մեկը պետք է աներ դա:



«Ինչ-որ մեկը պետք է լինի նախագահի «պիտբուլը», և ես պատրաստ եմ: Ես պատրաստ եմ պատասխանել նրանց:



Հորկան նաև կարծիք է հայտնել, որ CNN և MSBC հեռուստաալիքների ազդեցիկության ծխածածկույթը ցրվել է և նրանք բախվել են հեռուստադիտողի վստահության հետ կապված ճգնաժամի: