Մահացել է մաթեմատիկայի ասպարեզում առաջին կին մրցանակակիրը

Մահացել է մաթեմատիկայի ասպարեզում առաջին կին մրցանակակիրը

ԱՄՆ-ում մահացել է իրանուհի մաթեմատիկոս Մարիամ Միրզահանին, ով 2014 թվականին դարձել է պատմության մեջ առաջին կինը, ով արժանացել է մաթեմատիկայի ասպարեզում ամենահեղինակավոր` Ֆիլդսովյան մրցանակի, հայտնում է BBC-ն:



Քանի որ մաթեմատիկներին Նոբելյան մրցանակ չի շնորհվում, այս պարգևատրությունը հաճախ կոչվում է «Մաթեմատիկայի նոբելյան մրցանակ»:



Մարիամ Միրզահանին 40 տարեկան էր: 2013 թվականին նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ էր ախտորոշվել: