Հակառուսական նոր սանկցիաները չունեն ռամզավարական իմաստ. մաս երկրորդ

Հակառուսական նոր սանկցիաները չունեն ռամզավարական իմաստ. մաս երկրորդ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Սիրիայում, ըստ էության հանդիսանում է նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականության շարունակությունը եւ այստեղ Ռուսաստանը կողմնորոշվելու լիակատար ազատություն ունի: Սրանով հանդերձ, Մոսկվան բազմիցս է հայտարարել, որ կողմնակից է Սիրիայի միասնականությանը, սակայն գործանականում փորձում է երկիրը մասնատել գոտիների, փաստացի կերպով սառեցնելով հակամարտությունը այնպես, ինչպես Մինսկում սառեցվում է Ուկրաինական հակամարտությունը: Եվ Միացյալ Նահանգները կարծես թե այսպես կոչված չափավոր ընդդիմության կողմից տնօրինվող տարածքների ընդարձակման պայքար Սիրիայում, ի հաշիվ ԻՊ հսկողության տակ գտնվող տարածքների, այլեւս չի մղում եւ ուրախ է այդ հարցը Մոսկվային թողնել: Այստեղ պարզ է, որ եթե Մոսկվան խառնվեց Սիրիական հակամարտությանը, որպեսզի Ուկրաինայի բանակցություններում առավելություններ ստանա, ապա չստացավ այն, ինչ ուզում էր: Սակայն այն, ինչ ստանում է հիմա Միացյալ Նահանգներից, ավելի շատ օգուտներ կբերի իրեն եւ կվնասի ամերիկյան ռազմավարական շահերը: Եթե հիմա ամերիկյան կողմը սպառազինություններ մատակարարի Կիեւին, ապա Պուտինը կարող է հայտարարել, որ Ուկրաինական հակամարտությունը ԱՄՆ կողմից հրահրված հակամարտություն է, որի նպատակն է սլավոնական աշխարհը երկփեղկել: Ու այդ դեպքում նա կստանա այն էլ նախընտրական այս շրջանում, հասարակության հզորագույն աջակցությունը իր երկրում՝ 2018-ի նախագահական ընտրություններում: Ու թեեւ սա կբարձրացնի անջատողականներին օգնելու գինը, ու գուցե նաեւ Մոսկվան ճանաչի այս համատեքստում արեւելա-ուկրաինական մարիոնետային ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները, սակայն Մինսկյան գործընթացը լիովին ջուրը կգնա եւ կբերի նոր արյունալի բախումների, որտեղ Կիեւը միեւնույնն է, երբեք էլ հաղթող չի հանդիսանա:



Մինչդեռ Պուտինը կարծես թե հաշտվել էր Մինսկյան պրոցեսի հետ ենթադրելով, որ ժամանակն իր օգտին է աշխատում, սակայն ամերիկյան միջամտության նոր փուլը կարող է նրան ստիպել գործել ավելի վճռական կերպով: Իսկ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ զիջումը բերեց այն բանին, որ Ռուսաստանն այս ռեգիոնում սկսեց համահավասար Միացյալ Նահանգներին, հանդես գալ որպես խաղացող: Եվ հիմա տեղերի ղեկավարությունը պետք է երկու տերությունների հետ էլ հաշվի նստի, հանգանամանք, որն ապացուցվեց Անկարայի կողմից С-400 համալիրների ձեռքբերման որոշմամբ, համալիրներ, որոնք կարելի է ասել ցուցադրվեցին Սիրիական պատերազմի ժամանակ: Արդյունքում ստեղծվում է տպավորություն, որ Միացյալ Նահանգները պարզապես խցկվում է նախկին խորհրդային պետության գործերի մեջ, որտեղ ի դեպ, չունի որեւէ տնտեսական կամ աշխարհաքաղաքական շահեր, մի բան, որ երբեք չես ասի մուսուլմանական աշխարհի առնչությամբ, այն դեպքում, երբ մուսուլմանական աշխարհում Ռուսաստանի ազդեցությունը սկսում է աճել անընդհատ: Եվ Սիրիայում եւ Ուկրաինայում կոշտ քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ, թերեւս ավելի շահեկան կլիներ, մի բան որ կարող էր պնդել սենատոր Մըք Քեյնը: Հարաբերական փոփուկ կեցվածքը Մոսկվայի հանդեպ Ուկրաիայում եւ Սիրիայում, որոնք բնորոշվում են միայն դժգոհությունների էպիզոդիկ ցուցադրություններով, որոնք էլ իրենց հերթին Օբամայի ոգով դրսեւորվում են տարատեսակ տնտեսական սանկցիաների միջոցով, կարող էր արդյունավետ լինել, եթե ունենար հետեւողականություն եւ կառուցված լիներ «մի վնասիր» հայտնի սկզբունքի վրա: Սակայն ամերիկյան ներկայիս քաղաքականությունը գրեթե ոչ մի ռազմավարական իմաստ եւ բովանդակություն, կարծես թե չունի, ինչը թերեւս ապացուցվում է այն հանգամանքով, որ ամերիկյան արտաքին քաղաքական գործողություններում որեւէ ռազմավարություն չկա:



Թիլերսոնը, ով որոշ խոսակցությունների համաձայն, հիասթափված է, փորձում է խաղալ Օբամայի եւ Մըք Քեյնի մոդելներով միաժամանակ, քանի որ իր թիմում երկու ճամբարներին հարող մասնագետները երեւի շատ են, եւ կարողանում են համոզիչ ու փաստարկված կերպով շարադրել իրենց տեսակետները: ԿՀՎ-ում բազմաթիվ հակառուսական տրամադրություններով աշխատակիցներ կան, սակայն Թրամփը հետախուզական համայնքին չի վստահում, իսկ գեներալիտետն էլ կենտրոնացած է ԻՊ դեմ պայքարի եւ Սիրիական կամպանիայի վրա: Արդյունքում այսօր Միացյալ Նահանգները նմանվում է հսկայական ավիակիր բեռնանավի, որը կորցրել է կառավարումը եւ Պուտինը վազանցելու կարիք չունի, պարզապես պետք է շրջանցի, առաջ անցնելու համար, մի բան, որ նա կարողանում է փայլուն կատարել:



Բորիս Բերշիդկսի, Bloomberg



Մաս առաջինը՝ այստեղ։