Միացյալ Նահանգները սանկցիաներ չի կիրառի Վենեսուելայի նավթային ոլորտի նկատմամբ

Միացյալ Նահանգները սանկցիաներ չի կիրառի Վենեսուելայի նավթային ոլորտի նկատմամբ

ԱՄՆ իշխանությունները մտադրություն չունեն սանկցիաներ կիրառել Վենեսուելայի նավթային ոլորտի վրա: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, իրավիճակին ծանոթ սեփական աղբյուրներին վկայակոչելով: «Վենեսուելայի տնտեսության նավթային ոլորտին վերաբերող ոչ մի սանկցիա չի նախատեսվում եւ չի կիրառվի, սակայն առհասարակ սանկցիաների հարցը միշտ էլ օրակարգում է»,- ասել է լրատվամիջոցի անանուն զրուցակիցը: