Վենեսուելայում ցույցերի ընթացքում զոհված մարդկանց թիվը հասել է 120-ի

Վենեսուելայում ցույցերի ընթացքում զոհված մարդկանց թիվը հասել է 120-ի

Ավելի քան 2 հազար մարդ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել Վենեսուելայում չդադարող հակակառավարական բողոքի ցույցերի ընթացքում, իսկ զոհվածների թիվը հասել է 121-ի: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի Գլխավոր դատախազ Լուսիա Օրտեգա Դիասը:



Ինչպես հայտնում է Nacional-ը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով վերջին չորս ամիսների վիճակագրությունը Գլխավոր դատախազը հրապարակել է բավական տխուր վիճակագրություն՝1.958 տուժած եւ 121 զոհ: Միայն կիրակի օրը՝ Սահմանադիր ժողովի ընտրությունների օրը տեղի ունեցած ցույցերի եւ զանգվածային անկարգությունների հետեւանքով զոհվել է՝ տասը մարդ: