Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել սուզանավից

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել սուզանավից

ԱՄՆ զինված ուժերի հետախուզությունը պարզել է, որ Փհենյանն իր հրթիռներն արձակում է սուզանավերից: Այս մասին հայտնում է CNN հեռուստակայանը նշելով որ հուլիսի 30-ի փորձարկումները իրականացվել են հենց ստորջրյա նավերից: Հեռուստակայանի՝ Պենտագոնում աշխատող իր աղբյուրների փոխանցմամբ, այսպիսով Փհենյանն իրականացնում է սառը հրթիռային արձակում, որի ժամանակ գոլորշին մեծ ճնշման տակ օդ է բարձրացնում հրթիռը, իսկ շարժիչը սկսում է աշխատել, երբ հրթիռն արդեն օդում է: Ամերիկյան հետախուզությունը նշել է, որ Սինպոյի հրվանդանում հնարավոր է Փհենյանը նոր ստորջրյա հրթիռակիր նավ է կառուցում:



Associated Press-ն էլ հայտնում է, որ սուզանավից հրթիռի արձակում իրականացվել է դեռ անցած տարվա օգոստոսին եւ այդ հրթիռը անցնելով 500 կմ. ընկել է Ճապոնական ծովում: Փորձագետները նշում են, որ ամենայն հավանականությամբ Փհենյանը այժմ կատարելագործում է իր հնարավորությունները, որպեսզի ավելի դժվար հայտնաբերելի լինի: