Պենտագոնը մշակում է Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլան

Պենտագոնը մշակում է Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլան

Պենտագոնն ու Պետդեպարտամենը համատեղ մշակում են Ուկրաինային նոր սպառազինությունների մատակարարման պլանը: Մատակակարվելիք սպառազինությունները լինելու են հակատանկային հրթիռներ եւ այլ զինատեսակներ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal ամերիկյան պարբերականը: Հրապարակման մեջ նշված է, որ ներկայումս երկու գերատեսչություններն էլ սպասում են Սպիտակ տան հավանությանը, հետագա գործողություններին անցնելու համար: Ամերիկյան կողմը մատակարարելիք սպառազինությունները բնութագրում է որպես պաշտպանական, որը կօգնի զսպելու ռուսական ագրեսիվ քաղաքականությունը:



Նշվում է նաեւ, որ առայժմ նախագահ Թրամփի վարչակազմը դեռեւս որոշում չի կայացրել: Հիշեցնենք, որ վերջին երեք տարում Միացյալ Նահանգները Ուկրաինային որպես օգնություն հատկացրել է 600 միլիոն դոլար նյութախտեխնիկական վերազինում իրականացնելու համար երկրի զինված ուժերում: