500 միլիոներորդը Ֆեյսբուքում

500 միլիոներորդը Ֆեյսբուքում
Facebook սոցիալական ցանցը պաշտոնապես հայտարարել է 500 միլիոներորդ այցելուի գրանցման մասին: Ըստ էության երկրագնդի բնակչության 8 տոկոսն արդեն իր էջն ունի այս սոցիալական ցանցում: Հերթական 100 միլիոն այցելուների ներգրավման համար պահանջվել է ընդամենը կես տարի: Ֆեյսբուքում ասում են, ու իրենց հաջորդ ռուբիկոնը 750 միլիոնանոց նիշն է: Ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը համոզված է, որ Ֆեյսբուքը ոչ միայն կկարողանա անցնել այն, այլ նաև նվաճել միլիարդանոց նշաձողը: "Այցելուների միլիարդ թիվը մեզ համար գրեթե երաշխավորված է",- հայտարարել է նա:



Հիշեցնենք, որ Ֆեյսբուքը հիմնադրվել է 2004 թվականին, իսկ 2008-ին առաջ է անցել իր գլխավոր մրցակցից` MySpace -ից, որն այսօրվա դրությամբ էականորեն զիջել է իր դիրքերը 65 միլիոն օրական այցելություններով:



Նախորդ տարի Ֆեյսբուքն աշխատել է 700 միլիոն դոլար: