Երեխան ընկել է 16-րդ հարկից ու ողջ մնացել

Երեխան ընկել է 16-րդ հարկից ու ողջ մնացել
Նորզելանդական Օկլենդ քաղաքում 15-ամյա մի տղա շենքի 16-րդ հարկից ընկել է բետոնյա ծածկի վրա և կենդանի մնացել: Newsinfo.ru-ն հաղորդում է, որ դեռահասը խաղալիս է եղել պատշգամբում և պատահաբար վար է ընկել` ծակելով ավտոտնակի տանիքը և ընկնելով բետոնի վրա: Ընդհանուր առմամբ նա ընկել է մոտ 50 մետր:



Անկման ականատեսները պատմում են, որ առաջացած ձայնն այնքան ուժեղ է եղել, որ անցորդները սկզբում ենթադրում էին, թե մոտակայքում ՃՏՊ է տեղի ունեցել: Բժիշկները դեռահասի մոտ ախտորոշել են ձեռքի և կողի կոտրվածք, ոտքի վնասվածք և արտաքին այտուցներ: Ներկա պահին նրա կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում: Բժիշկների խոսքերով` տղան կարող է դուրս գրվել առաջիկա շաբաթվա ընթացքում: