Հանդիպման վայրը` Ազատության հրապարակ

Հանդիպման վայրը` Ազատության հրապարակ
Երեկ Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որտեղ հայտնել է, որ "օգոստոսի 30-ին, առավոտյան ժամը 9:00-ին, Հայոց համազգային շարժում կուսակցության կողմից Երեւանի քաղաքապետարան է հանձնվել իրազեկում` ս.թ. սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաք անցկացնելու մասին"։ Քաղաքապետարան դիմած անձինք արձանագրել են, որ "հայտարարությունների փակցման տեղում սեպտեմբերի 17-ի համար պետական կամ ոչ պետական մարմինների կամ կազմակերպությունների կողմից որեւէ այլ միջոցառման մասին ծանուցում չի եղել", ինչը մեկնաբանել են, որ իրենց իրազեկումը կընդունվի ի գիտություն։