Բրազիլիայում ավտոմրցաշարի ժամանակ տրիբունան փլուզվել է (վիդեո)

Բրազիլիայում ավտոմրցաշարի ժամանակ տրիբունան փլուզվել է (վիդեո)
Բրազիլական Կվատրո-Պոնտեսում կիրակնօրյա ավտոմրցաշարի ժամանակ փուլ է եկել տրիբունան, որի վրա գտնվելիս է եղել 500 մարդ: Նրանցից 128-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ինչպես նշված է Քրեագիտության ինստիտուտի մասնագետների զեկույցում, փլուզումը տեղի է ունեցել շնանյութի անորակության եւ մոնտաժման ժամանակ գործած սխալների հետեւանքով: Ներկայումս վնասվածք ստացածների մեծ մասն արդեն տանն է, հիվանդանոցային պայմաններում են գտնվում տուժածներից միայն 9-ը: