Եվրոպացի գիտնականները հիմնավորում են Արցախի ինքնորոշման և ճանաչման իրավունքը

Եվրոպացի գիտնականները հիմնավորում են Արցախի ինքնորոշման և ճանաչման իրավունքը
Գերմանիայում լույս է տեսել քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանի «Լուծումներ Լեռնային Ղարաբաղի/Արցախի համար. Ինքնորոշում և ճանաչում» գիրքը, որում եվրոպացի հեղինակավոր գիտնականներն առաջին անգամ մանրամասնորեն և համակողմանիորեն հիմնավորում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և ճանաչման իրավունքը՝ միջազգային իրավունքի, քաղաքագիտության, անվտանգության, պատմության և իրավափիլիսոփայության տեսանկյուններից։ Գիրքը երկար տարիների աշխատանքի արդյունք է և, լույս տեսնելով Եվրամիության առանցքային երկրներից մեկում՝ Գերմանիայում, կարող է էական դեր կատարել և դիվանագետների համար, և Եվրոպայում Արցախի հարցի շուրջ հասարակական կարծիքի համար:




Հատկապես նշանակալի է Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Լուխտերհանդտի աշխատանքը, որում նա առավել խորը վերլուծություն է կատարել` մեկ առ մեկ քննարկելով և հերքելով ինքնորոշման դեմ մինչ օրս հրապարակված բոլոր փաստարկները:




Գիրքը գերմաներեն լեզվով է, սակայն կթարգմանվի հայերեն, անգլերեն և ռուսերեն: Անկախ այն փաստից, որ Արցախը կարելի է համարել ինքնորոշման իրավունքի


դասագրքային օրինակ, սակայն Արցախի հարցի լուծման բանալին գտնվում է հենց Արցախում: Այն նախևառաջ արժեքային հակամարտություն է: Արցախն ունի անկախ


պետության բոլոր 3 տարրերը. պետական ազգ, պետական տարածք և պետական իշխանություն: Վերջնականորեն, Արցախում դեմոկրատիայի ամրապնդումը կնշանակի,


որ մենք օր առաջ կունենանք ճանաչված Արցախ: Գիրքը ներկայացվելու է Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսում հոկտեմբերի 6-ից 10-ը Արցախի տաղավարում: Բացի այդ, այն առանձին շնորհանդեսով կներկայացվի Ֆրանկֆուրտի ցուցահանդեսի Երկխոսություն ֆորումում հոկտեմբերի 7-ին: