Գայլերը 110 ոչխար են հոշոտել

Գայլերը 110 ոչխար են հոշոտել
Այսօր գիշեր գայլերի հարձակում է գրանցվել Լոռու մարզում: Գիշերվա 03.00-օի սահմաններում գայլերը հարձակվել են Լոռու մարզի Ջրաշեն համայնքում  գտնվող անհատ ձեռներեց, Մանվել Սիմոնյանին պատկանող ֆերմայի վրա և հոշոտել ներսում գտնվող 300 ոչխարներից 110-ին:



Մեզ հետ զրույցում Ջրաշենի գյուղապետ Վարդան Ուռուսյան ը նշեց, որ կատարվածի մասին տեղեկացրել են համապատասխան մարմիններին: Նշենք, որ ըստ գյուղապետի` գայլերի նախորդ հարձակումը գրանցվել էր նախորդ տարի, երբ գայլերը հոշոտել էին 6 ոչխարի:



Ի դեպ, Լոռիում գայլերի հարձակումները չեն դադարում: