Դատավարությունը ձգձգում են

Դատավարությունը ձգձգում են
Փետրվարի 24-ին Աբովյանում տեղի ունեցած ավտովթարի զոհ էր դարձել ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանի հայրը՝ Սեյրան Մելիքյանը: Նրան վրաերթի ենթարկած Վահե Հակոբյանն անչափահաս էր եւ այժմ գտնվում է Աբովյանի անչափահասների գաղութում: Վահեին մեղադրանք է առաջադրվել քրօր. 242 հոդվածով՝ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը:



Նա ընդունել է մեղքը եւ խնդրել  արագացված դատաքննություն կատարել, սակայն մեղադրողը, չգիտես ինչու, դեմ է եղել: Ընդ որում, այս հոդվածի վրա համաներում է տարածվում, եւ դատավճռի հրապարակման հետ ամբաստանյալը պետք է ազատ արձակվի, սակայն մեղադրող կողմը՝ Սպարտակ Մելիքյանի օգնությամբ, գտել է տղային բանտում պահելու ձեւը:



Երեկվա դատական նիստում Մելիքյանը 600 միլիոն դրամի քաղհայցի պահանջ է ներկայացրել: Նա թաղման ծախսեր է նշել 15 մլն դրամ, հոգեհաց՝ 20 մլն, գերեզմանի ծախս՝ 10 մլն, իսկ 550 միլիոնը բարոյական վնասն է: Դատարանը նման պահանջ դժվար թե բավարարի, սակայն դրա քննությունը կերկարացնի դատավարությունը: